Ես կպատժեմ միայն մեկ մարդու. Սաակաշվիլի


03:45 , 8 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

saak2

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Վարշավայի նախագահական գրադարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Gruzia Onlin-ը:

«Մենք մնացել ենք առանց տնտեսություն մտնող միլիարդների, իսկ ժողովուրդը, որ մտածում էր, թե Իվանիշվիլին իրենց միլիարդներ կբաժանի, իր միլիարդները թողեց նրա գրպանում: Երբ Իվանիշվիլին փախչի Վրաստանից, ես ոչ ոքի չեմ պատժելու: Վրաստանը վրեժի ժամանակ չի ունենա: Ես կպատժեմ միայն մի մարդու, որն իր մոտ է կանչում դատախազներին և հանձնարարություններ է տալիս նրանց: Այդ ժամանակը շատ շուտ է գալու, և այդ պահը պետք է գա ավելի շուտ, քան կարծում է Իվանիշվիլին»,- հայտարարել է Սահակաշվիլին: