Իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող ալ-Դիմաս ռազմական օդանավակայանին


03:30 , 8 դեկտեմբեր, 2014

Սիրիական և լիբանանյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող ալ-Դիմաս ռազմական օդանավակայանին: Ասում են՝ իսրայելական օդուժի հիմնական թիրախն է եղել Ռուսաստանի կողմից Սիրիային ուղարկված С-300 զենիթահրթիռային համակարգերը: