Լեպսին Վրաստանում հակապուտինյան պաստառներով դիմավորեցին


00:04 , 8 դեկտեմբեր, 2014

Այսօր երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում կայացավ ծագումով վրացի ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի համերգը, որի ժամանակ երգչին հակապուտինյան և ուկրաինական ճգնաժամին նվիրված մի շարք պաստառներով դիմավորեցին։ Համերգասրահի առջևի հարթակը մարդաշատ էր։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներ եկել էին իրենց բողոքի խոսքն ասելու։ Հայտնի է նաև, որ համերգասրահում ազատ տեղեր չեն եղել։