Քաղաքական վիկտորինա


15:35 , 7 դեկտեմբեր, 2014

Տարիներ առաջ էր:

Զանգահարեց անծանոթ մի կին, ներկայացավ որպես էքստրասենս, որպես էզոթերիկ դասընթացներ ավարտած: Ասաց, որ գրասենյակ ունի և զբաղվում է մարդկանց ոչ ստանդարտ մեթոդներով բուժմամբ:

Առաջարկեց հանդիպել՝ ասելով, որ կարևոր հարցերից է ուզում խոսել:
Գնացի:

- Հիմա կասեմ հրավերիս պատճառը, -ասաց ու հեռուստացույցը միացրեց, որին տեսամագնիտոֆոն էր միացված:
Պետրոսի «Ուրվագիծ» հաղորդաշարն էր, հյուրը ես էի:
Տիկինն իր ընտրած հատվածը միացրեց:

Խոսում էի կուսակցությունների ծրագրերից, նրանց հաղթանակի հնարավորությունից:
Նայեցինք միասին մի քանի րոպե:
Հետո տիկինն անջատեց հեռուստացույցը ու դարձավ ինձ.
- Ա՛յ, Ձեր այս մտքի համար էի ուզում հանդիպել Ձեզ հետ: Այս միտքը ես ուրիշ որևէ մեկից չեմ լսել:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միտք էր գրավել կնոջը: