26 տարի է անցել, իսկ ավերված ու վերակենդանացող Գյումրիի խորհրդանիշ Ամենափրկիչը դեռ վերականգվում է


13:43 , 7 դեկտեմբեր, 2014

1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլուզված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին դարձավ ավերված ու վերակենդանացող Գյումրիի խորհրդանիշը:

«Երբ եկեղեցին վերականգնվի ու այնտեղ պատարագ մատուցվի, Գյումրին ու գյումրեցին կվերադառնան իրենց կյանքին», - սա դարձավ գյումրեցու ապրելու բանաձևը:

26 տարի է անցել, Ամենափրկիչը դեռ վերականգվում է, իսկ Գյումրիում մարդիկ շարունակում են ապրել տնակներում: