12:51 , 7 դեկտեմբեր, 2014
GalaTV.am-ը գրում է.
1988-ի աղետալի երկրաշարժից անցել է 26 տարի: Խոսելով երկրաշարժի մասին, կարիք է առաջանում քննարկել նաև ներկայում սեյսմիկ ռիսկերին, սեյսմակայուն շինարարությանը վերաբերող հարցեր:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանութան ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը անդրադառնալով այդ հարցերին նշել է.«Մենք պատրաստ չէինք երկրաշարժին և Սպիտակի դասերը ստիպեցին ստեղծել Սեյսմիկ պաշտպանութան ծառայությունը, որի նպատակն է սեյսմիկ ռիսկերի նվազեցումը» :
1988-ից հետո գիտությունը լուրջ առաջընթաց է գրանցել այդ ոլորտում: Հատկանշական է այն, որ Ճապոնիայում հաճախակի են բարձր ուժգնություն ունեցող երկրաշարժերը, սակայն զոհերը փոքրաթիվ են: «Մենք ունենք պետական կառույց, և նախարարության աջակցությամբ ամեն ինչ արվում է, որ հաջորդ երկրաշարժը չլինի աղետալի և մնա միայն որպես երկրաբանական երևույթ»,- նշել է Հրաչյա Պետրոսյանը:
Մասնագետն առանձնացրել է նաև ծառայության գործունեության հիմնական խնդիրները, դրանք են՝ սեյսմիկ վտանգի գնահատումը, շինությունների սեյսմակայունության բարձրացումը և հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Վերջին խնդրի վերաբերյալ մասնագետը հայտնել է, որ կատարվում է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, ինչն արվում է տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև այդ հարցերին նվիրված նյութեր են տեղադրվում նախարարության կայքում: Մասնագետը հայտնել է նաև, որ տեղադրվել է նոր թեքաչափ, որը թույլ է տալիս հայտնաբերել երկրակեղևի տեղաշարժերը:
Շարունակությունն՝ այստեղ