Ռուսաստանի դեմ ԵՄ գործողությունները ճիշտ են. Մերկել


12:07 , 7 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է

ԵՄ-ի համաձայնեցված պատասխանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում Ռուսաստանի գործողություններին, ճիշտ որոշում է.նման պնդմամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես համոզված եմ, որ ընդհանուր եվրոպական պատասխանը Ռուսաստանի գործողություններին, ճիշտ էր»,-ասել է նա:

Կանցլերը հայտարարել է, թե չէր կարելի անհետևանք թողնել այն, որ Ռուսաստանը խախտել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: