26 տարի Է անցել Սպիտակի երկրաշարժից, բայց մինչև հիմա աղետի գոտում մի քանի հազար ընտանիք դեռևս անօթևանի կարգավիճակում են


00:33 , 7 դեկտեմբեր, 2014

26 տարի ա անցել Սպիտակի երկրաշարժից, քառորդ դար, բայց մինչև հիմա աղետի գոտում մի քանի հազար ընտանիք դեռևս անօթևանի կարգավիճակում ա: Ու էդ էն դեպքում, երբ թե ՀՀԿ-ի, թե Սերժի, թե դրանից առաջ` Քոչարյանի, նախընտրական ծրագրերից ու հայտարարություններից ելնելով, այդ հարցը պիտի արդեն լուծված լիներ: Էլ չեմ ասում սփյուռքից ու միջազգային կառույցներից հատկացված գումարների մասին:

Բայց չնայած դրան, մի քանի հազար ընտանիք փողոցում թողնելով, մի քանի միլիարդ դոլար արտաքին պարտք կուտակելով, մեր իշխանավորներն ու կառավարությունն ի վիճակի են ամեն տարի միլիոններ ու միլիարդներ տրամադրել Երևանի «բարեկարգման», տարին 5 անգամ նույն փողոցները հիմնովին ասֆալտապատելու, «տոնախմբությունների» կազմակերպման, հրավառությունների, ոստիկանության հանդերձանքի տարին մեկ փոփոխման, էլ չեմ ասում պետական հիմնարկների «կահավորման» ու սպասքի պարագաների գնման համար: