00:28 , 7 դեկտեմբեր, 2014
Ռուս քաղաքագետների հարցազրույցները որ կարդում եմ, մեզ հասցեագրված մի ուղերձ եմ նկատում: Ասում են՝ հայեր ջան, մենք ձեր բարեկամներն ենք, բայց նեղն ենք, մի նեղացեք, թողեք ձեր հաշվին մի քիչ սիլի-բիլի անենք ձեր թշնամիների հետ, զենք ծախենք, մի քիչ փող աշխատենք: Մեր վայ-հայրենասերներն էլ ռուսների պասն ընդունում են ու սկսում են տիրաժավորել այն կեղծ դրույթը, որ ավելի լավ է՝ ադրբեջանցիները զենք առնեն մեր բարեկամ ռուսից, քան մեր դուշմաններից: Մեկն ասի՝ այ ողորմելիներ, էդքան սփոփի՞չ եք համարում, որ մեր զինվորն ու օդաչուն ռուսական զենքից են խփվում...