22:18 , 6 դեկտեմբեր, 2014
Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները և զարդեր սիրող բոլոր աղջիկները ուրախության ևս մեկ առիթ ունեն՝ գրում է lux.fm կայքը: Երգչուհին Endless ընկերության հետ ստեղծել է տրանսֆորմեր ապարանջաններ: Բոլոր զարդերը ստեղծված են բնական մորթուց և հասանելի են ոսկեգույն, սև կամ կարմիր գույներով: Կան նաև օձի կաշվի տարրերով և ոսկեգույն ու արծաթագույն զարդակախեր: Ապարանջանների բոլոր 50 տարբերակները կարելի է փոխել ըստ ձեր ճաշակի: Խոսելով իր նոր հավաքածուի մասին՝ Լոպեսը նշել է, որ յուրաքանչյուր աղջիկ այս հավաքածուում կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխանող տարբերակը:
1in.am-ը գրում է․

