20:51 , 6 դեկտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Անաիս Սարդարյանին, ով շատերին հայտնի է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալից, հնարավոր է՝ շուտով տեսնենք նոր գեղարվեստական ֆիլմում. «Ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, սակայն ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Ավելին ասել չեմ կարող: Հուսամ՝ ամեն ինչ այնպես կընթանա, որ առիթ կունենամ այդ մասին խոսելու»:
.jpg)
Քանի որ փակում ենք տարվա ևս մեկ էջ, Life.panorama.am-ը նրանից հետաքրքրվել է, թե ինչպիսին էր անցնող 2014 թվականը և ի՞նչ է սպասում 2015-ից. 2014 թվականը նրա համար որոշ դժվարությունների, իսկ 2015-ը՝ հավատի տարի է. «Ընդհանրապես, ես իմ բոլոր տարիներից եմ գոհ: 2014 թվականը, չնայած որոշ կորուստների և բացթողումների, նորմալ տարի էր: Դժգոհելու պատճառ չունեմ: Իսկ եկող տարին ցանկանում եմ բերրիության տարի լինի. թող շատ բալիկներ ծնվեն, հաջողություններ լինեն: Տարին թող բարիք բերի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ