ԱՄՆ-ը Աֆղանստանում կթողնի ծրագրվածից 1000-ով ավելի զինվորական. Պենտագոնի ղեկավար


20:44 , 6 դեկտեմբեր, 2014

39122081in.am-ը գրում է․

ԱՄՆ-ը 2015-ի սկզբին Աֆղանստանից հիմնական զորամիավորումների դուրսբերումից հետո ծրագրում է այնտեղ թողնել հազարով ավելի զինվորական, քան նախատեսված էր: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը՝ Քաբուլ չհայտարարված այցի ժամանակ:

Այսպիսով՝ հաջորդ տարվա սկզբին Աֆղանստանում ամերիկյան զինծառայողների քանակը կարող է կազմել 10.8 հազար մարդ, ոչ թե 9.8 հազար:

Ներկա դրությամբ Աֆղանստանում տեղաբաշխված են մոտ 30 հազար ամերիկացի զինծառայողներ: