17:30 , 6 դեկտեմբեր, 2014Սան Ֆրանցիսկոյում գտնվող «Superduperstudio» դիզայներական ստուդիայի աշխատակիցները ստեղծել են մի այնպիսի բաժակ, որից գինին չի թափվում, անգամ եթե գավաթը շուռ է գալիս։ Այս բաժակի շնորհիվ գինին ապահով կլինի անգամ ամենաթունդ հարբած մարդու դողացող ձեռքերում։ Պարզ ու էլեգանտ դիզայնով այս թափանցիկ գավաթը կոչվում է «Սատուրնի գինու գավաթ»։ Այն ամանորյա լավագույն անակնկալը կլինի գինեմոլների և պարզապես խմիչքի գինն իմացողների համար։





