16:36 , 6 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ հարձակվող Ուեյն Ռունին, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սթոք Սիթի»-ի հետ խաղը (2:1), կմասնակցի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում կայանալիք «Սաութհեմփթոն»-ի հետ առաջիկա խաղին:
Հանդիպմանը չի մասնակցի թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան: Նա վնասվածք ունի: Հոլանդացի մասնագետը Goal.com-ի հետ զրույցում խոսել է նաև մրցակցի մասին:
«Կարծում եմ` «Սաութհեմփթոն»-ը գերազանց կազմ ունի: Այդ թիմն ի զորու է մրցաշրջանն ավարտել առաջին քառյակում:
Հավատում եմ, որ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ թիմը կարող է նման հաջողության հասնել»: