15 արտահայտություն, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արտաբերել առաջին ժամադրության ընթացքում


16:24 , 6 դեկտեմբեր, 2014

Տղանե՛ր, եթե չեք ուզում փչացնել ձեր առաջին ռոմանտիկ հանդիպումը, ուրեմն խուսափեք այսպիսի արտահայտություներից.

1. Մոտերքում որտե՞ղ հյուրանոց կա։

2. Լավ, հասկացանք, որ սիրուն ես, բայց ինչու՞ ես քեզ այդքան գոռոզ պահում։

3. Որ ճոխ-ճոխ պատվիրում ես, հետո հաշիվը փակելու՞ ես։

4. Պրոֆիլիդ նկարում դու այսքան գեր չէիր։

5. Մի քիչ արագի մեջ անենք էլի ամեն ինչ։ Մի ժամից ուրիշի հետ եմ ժամադրված։

6. Կներես, բայց պետք է պատասխանեմ զանգին, թե չէ կինս «շուխուր կգցի»։

7. Դու քյաբաբը սումախո՞վ ես սիրում, թե՞ սոխով։  

8. Ես քեզ ավելի շքեղ ռեստորան կտանեի, եթե դու ավելի հմայիչ լինեիր։

9. Բա ուրիշ ի՞նչ կա։

10. Հո ուրիշ տղերքի հետ ման չե՞ս եկել մինչև ինձ հանդիպելը։

11. Կներես, անունդ ի՞նչ էր։

12.  Սա մայրիկիս լուսանկարն է։ Շուտով նա էլ կմիանա մեզ, ու մենք երեքով լավ ժամանակ կանցկացնենք։

13. Ես սիրում եմ քեզ։

14. Յոնջլախցի Սաքոյին ճանաչու՞մ ես։ 

15. Դե լավ, քանի մութը չի ընկել, գնա տուն, մի քիչ հետո ես էլ դուրս կգամ։

...Ավելացրու քո տարբերակը մեկնաբանությունների բաժնում։

Ձեզ կարող է դուր գալ նաև այս հոդվածը: