16:12 , 6 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվել են Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ