Հրանուշ Խառատյան. Հայաստանին հարկադրել են մտնել ԵՏՄ


15:48 , 6 դեկտեմբեր, 2014

Հրանուշ Խառատյան. Հայաստանին հարկադրել են մտնել ԵՏՄPanorama.am-ը գրում է․

«Հայաստանը իր երկրի օրենքներն ու շահերը հարմարեցնում է ԵՏՄ-ի՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կազմած միավորմանը: Եթե սա տնտեսական միավորում է, ապա ոչ մի տնտեսական հաշվարկ չկա, թե ԵՏՄ-ն ինչ կտա Հայաստանին և ակնհայտ է, որ Հայաստանին հարկադրել են մտնել այս միությունը»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի հարթակում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն նվիրված Նախախորհրդարանի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա նշեց, որ Հայաստանի ԱԺ կուսակցությունները, բացի «Ժառանգությունից» և մի քանի այլ պատգամավորներից, ստորագրեցին Հայաստանի գաղութացման պայմանագրի տակ. «ԵՏՄ-ի պայմանագրի վավերացումը Հայաստանի իրավական գաղութացումը ամրագրեց: Մինչ այդ գաղութացումը ուղղակի փաստացի էր»:

Նրա խոսքով, փաստացի գաղութացման վառ օրինակը նախորդ տարվա գազային պայմանագրերն են. «Այսօր Ռուսաստանը Թուրքիայից խնդրում է գնել իր գազը, իսկ թուրքերը պահանջում են իջեցնել իրենց համար գազի գինը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ