ՌԴ-ն այն հիմնական գործոնն է, որը զսպում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Հայաստանի նկատմամբ. քաղաքագետներ


15:18 , 6 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Մենք  ունենք մեր ավանդական թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, և առայժմ   հիմնական գործոնը, որը զսպում է այդ երկու երկրների ագրեսիան Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանն է:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում հաստատված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգին, և զուգահեռ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, քաղաքագետը նշեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շարունակելու է վաճառել զենք և՛ Ադրբեջանին, և՛ այլոց: Այդ քաղաքականության շնորհիվ է նաև, որ ինչ-որ տեղ մեզ զեղչ գներով ու երբեմն՝ անվճար տրամադրում են սպառազինություն: Մենք, իհարկե, պետք է բողոքենք նրանից, այն ինչ անում է Ռուսաստանը՝ չմոռանալով, որ Ադրբեջանը զենք  գնում է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ուկրաինայից, Իսրայելից և այլ երկրներից»:

Նա նշեց, որ զենքի առևտուրը միջազգային հարց է, ու բոլորը բոլորին վաճառում են զենք, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ: «Բացի մեր շահերից, կա նաև Ռուսաստանի ազգային շահը, որը պահանջում է մաքսիմալ վաճառել իրենց առաջատար ոլորտի արտադրանքը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ