14:50 , 6 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Վարչախումբը վավերացնելով ԵՏՄ-ի պայմանագիրը երկիրը նոր գաղութային, կախյալ վիճակից հասցրեց մի նոր դասական գաղութային վիճակի: Մենք մեր մի շարք ռազմավարական որոշումներ հանձնում ենք օտարին»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի հարթակում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն նվիրված Նախախորհրդարանի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ի անդամակցությունը վտանգում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հայաստանի ինքնիշխանությունը և Արցախը. «Հայաստանը արդեն իսկ ունի մի շարք ռազմավարական պայմանագրեր Ռուսաստանի հետ և հարց է ծագում, արդյոք բավարար չէին այս պայմանագրերը Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար և այս նոր պայմանագիրը մեր երկրին ինչ կտա»:
Նրա խոսքով, Հայաստանը իր տնտեսական շատ կարևոր որոշումների կայացումը հանձնում է օտարին և իրեն մեկուսացնում է իր մոտակա հարևաններից Իրանից. «Հայաստանը գտնվելով խաչմերուկ կարող էր օգտվել աշխարհի բազմաբևեռությունից և ավելացնել իր տնտեսական և քաղաքական ներուժը»:
Նա հավելեց, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ գտնվում է անհավասարակշռված վիճակում և ԵՏՄ-ին անդամակցությամբ այդ անհավասարակշռությունը միայն խորացավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ