Ո՞վ է ավելի վնասակար բան անում՝ ուղեղից թերզարգացած պատգամավո՞րը, թե՞ նրան հարց տվող լրագրողը


14:16 , 6 դեկտեմբեր, 2014

Հիմա ո՞վ ա ավելի վնասակար բան անում՝ էն ուղեղից թերզարգացած պատգամավորը, ով, ինչ հարց էլ տաս, միևնույն է, մի ախմախություն դուս ա տալու, թե՞ էն լրագրողները, ովքեր գիտեն էդ դեպուտատի մտավոր ունակությունները ու գնում ու էդ մարդկանց գեոպոլիտիկ հարցեր են տալիս ու հետո էդ պատասխաններն աշխարհով մեկ տարածում ու լիքը լայքեր ու ղժժոցներ ստանում...
Առաջարկ ունեմ, ավելի լավ ա մի հատ հումորային լրատվամիջոց ստեղծեն, որտեղ էս լրագրողները գործի ընդունվեն ու մեր դեպուտատներից հարցազրույցներ վերցնեն. թե չէ, մարդ մի հատ լուրջ նյութ ա ուզում ստանա, մեկ էլ էդ սպամը սպանում ա...