16:03 , 24 սեպտեմբեր, 2012
«Դրանք զուտ բամբասանքներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Չգիտեմ, թե որտեղից են հորինել: Կարելի է այս ամենը որակել որպես բամբասանքներ նախանձ մարդկանց կողմից»,- նշեց Յաննան:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն Սուրենի և Յաննայի բաժանման պատճառը ռուսաստանաբնակ լրագրող Գայանե Մանուկյանն է: Հարցին, թե արդյո՞ք Յաննան ճանաչում է այդ հաղորդավարուհուն, նա պատասխանեց.
«Ես իրեն չեմ ճանաչում և վստահ եմ, որ Սուրենն այդ աղջկա հետ ոչ մի կապ չունի: Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, ինչպես միշտ»:
Նշենք, որ Սուրենն ու Յաննան ավելի քան երկու տարի է` ամուսնացած են և ունեն 1 տարեկան աղջիկ:










