Լծին սովորին ուղղակի լծում են, ինչպես շարքային լծկան


13:23 , 6 դեկտեմբեր, 2014

Ի շահ Հայաստանի բարօրության և անվտանգության՝ կարելի է ոչ մի տեղ էլ չմտնել, կարելի է մտնել Եվրասիական Տնտեսական Միություն, Եվրամիություն, Աֆրիկյան Միություն, Իսլամական Վեհաժողով Կազմակերպություն, Արաբական Երկրների Լիգա և նույնիսկ անձամբ «սատանայի ծոցը», բոլորը սթափ ուղեղով քննարկելիք տարբերակներ են:

Բայց յուրաքանչյուր դեպքում էլ սեփական նախաձեռնությամբ ազգային արժանապատվությունը կորցնելը և ստորանալն ամենևին պարտադիր պայման չէ:

Կայուն արժեքը և նպատակը մեկն է՝ հզոր Հայաստանը, իսկ Հայաստանը կարող է կենսունակ և զարգացած լինել բոլոր դեպքերում էլ, և դա կախված է միմիայն մեզնից՝ նախևառաջ մեր երկրի հանդեպ մեր իսկ արժանապատիվ, հոգացավ և հարգալից վերաբերմունքից:

Իսկ լծին սովորին ուղղակի լծում են, ինչպես շարքային լծկան: