Ձմռանը ցիտրուսային մրգերի սպառումը վնասակար է


12:37 , 6 դեկտեմբեր, 2014

Ձմռանը նարինջի, մանդարինի և այլ ցիտրուսայինների սպառումը ճնշում է մարդու իմունային համակարգը և առողջական խնդիրներ է առաջացնում։

Իր հետազոտությունների արդյունքում նման եզրակացության է հանգել Ավստրալիացի գիտնական դիետոլոգ Կարլ-Հայնց Վագները: Գիտնականը նման պնդում է անում՝ հիմնվելով հին չինական բժշկության տվյալների վրա, որտեղ առկա է ցիտրուսայինների օգտագործման խիստ սահմանափակումներ տարվա ցուրտ եղանակներին:

Գիտնականը խորհուրդ է տալիս դրանք փոխարինել սովորական մրգերով, բանջարեղենով, զանազան համեմունքներով, ներառյալ չամանը, կոճապղպեղը, դարչինը և այլն: