12:03 , 6 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Ժամանակի ընթացքում մենք ուղղեցինք մեր սխալը՝ անցնելով մոնոլիտ երկաթբետոնի, որն ավելի վստահելի է, բայց միաժամանակ մոռացանք քաղաքաշինության սկզբունքները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նա նշեց, որ այժմ էլիտար շենքերի սեյսմակայունությունն արված է 9 բալի հաշվարկներով, այսինքն՝ «կառուցում ենք վստահելի շենքեր, բայց չենք կառուցում վստահելի քաղաք»:
Մ. Մինասյանն ասաց, որ Երևանում շենքերը բավականին խիտ են կառուցված, ինչն էլ խնդիրներ կարող է առաջացնել վտանգների ժամանակ. «Երկրաշարժի ժամանակ ամենավտանգավորն այն է, երբ հարթակ չեն գտնում մարդկանց տեղավորելու համար: Մենք հարթակներն իսպառ վերացրել ենք: Բոլոր հնարավոր հարթակները, բակերը խտացրել ենք ու կառույցներով եք լցրել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ