12:08 , 6 դեկտեմբեր, 2014
Ցարական Ռուսաստանի իշխանության տակ անցնելուց հետո Հայաստան են աքսորվում մեծ թվով աղանդավոր ռուսներ՝ մոլոկաններ, որոնք տեղակայվում են իրենց կլիմայական պայմաններին նմանվող տեղանքներում՝ հիմնականում Սևանի ավազանում՝ հիմնելով Ելենովկա (Ներկայիս Սևանը), Չկալովկա, Սեմյոնովկա, Ֆիալետովո գյուղերը և ապրում հայերի հետ միասին: Ցարական Ռուսաստանն իր աքսորյալներին (էստեղ ուշադրություն, Ասքսորյալներին) այնպիսի արտոնություններ է տալիս, որի մասին կերազեր ցանկացած տեղաբնիկ: Արտոնություններից մեկն էլ այն էր, որ դատարանում 1 ռուսի ցուցմունքը պիտի գերադասվեր 3 հայի ցուցմունքին և համարվեր ավելի արժանահավատ: Հենց այստեղից էլ հայերի մոտ առաջացավ «Ռսի շառ» եզրույթը, որը, ժամանակին փոփոխությունների ենթարկվելով, վերածվեց «Բ**ի շառի»: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ մեր միջի անբարոյականը մի քանի անգամ ավելի ահավոր է, քան ռուս աղանդավորների բանակը: Մեր որոշ պատգամավորներ էլ լրիվ ապացուցեցին այս դրույթը: Այս պատմությունն իմանալով՝ շատերի համար էլ պարզ կդառնա, թե ինչու մոլոկանները հայերի հետ չեն ամուսնանում: Հա, քիչ էր մնում մոռանայի, մի քանի դրական բան էլ ասեմ, այդ տարիներին հայերն այնքան հետամնաց էին, որ ապրում էին գոմում անասունների հետ, թոնրի շուրջը, ռուսների շնորհիվ առանձնացան, վառարան սարքել սովորեցին, և որոշ գյուղատնտեսական գործիքների օգտագործումը յուրացվեց նրանցից: