Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


12:02 , 6 դեկտեմբեր, 2014

Մի բան անելուց առաջ քիչ մը մտածեք

Ես չեմ հասկանում էն մարդկանց, որոնք կրկին կպել են Շուշան Պետրոսյանին: Դուք մի հատ կարացեք «Երազ իմ երկիր»-ի նման մի երգ երգեք ու նվիրեք Հայաստանին, հետո նոր ճոռո-ճոռո խոսացեք: Ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ ուրիշ ոչ իշխանական կուսակցություններում էլ կան տարատեսակ կին պատգամավորներ, որոնք հաստատ ավելի քիչ բան արած ունեն: Իրանցով զբաղվեք էլի:

Գնացիք առաջ ու հասանք ԱԺ միջանցքներին, այ մեր սիրելի պատգամավորներ, մի միտք որ արտահայտում եք, քիչ մը մտածեք, մի հատ նայեք, ինչ շենքում եք գտնվում, որն է ձեր դիրքը, հետո նոր խոսացեք էլի: Թե չէ նենց բաներ եք խոսում, որ ազերաստների կայքերն առանց ձեր բառերը փոփոխելու հրապարակում են իրենց մոտ: Մեր լրագրողներին էլ կասեմ, ամեն ինչ չի, որ պետք է հանրության սեփականություն դարձնել, որ զգում եք պետությանը վնաս ա, ուղղակի մի հրապարակեք: Դրանից դուք չեք տուժի, Հայաստանը կշահի:

Րաֆֆի Հովհաննիսյանը միտինգ էր հրավիրել, ինքն էլ բացօթյա, բայց շատ քիչ մարդ էր ախր հավաքվել է: Նրա միտինգից հասկացա, որ իրոք մի բուռ ազգ ենք մնացել: Դե Րաֆֆին էլի բարդ ռեբուսներով խոսեց, հետո Արմեն Մարտիրոսյանն այդ ամենը փորձում էր կանոնակարգել, մի խոսքով, էլի խառն էին «ժառանգականները»: Մի հստակ բան կա, նրանք ԵՏՄ-ին դեմ են:

ՕԵԿ-ը ստորագրահավաքներ է կազմակերպում: ՕԵԿ ջան, սա էլ հո Սյունիքի մա՞րզ չի, որ ստորագրահավաքը մեծ ազդեցություն ունենա: Համ էլ մի քիչ նորարար եղեք էլի, ուրիշ կրեատիվ բան մտածեք: Ասենք, ՕԵԿ-ի շենքի դեմը մուրաբա բաժանեք ու ամեն մուրաբի դիմաց մեկ լայք ստացեք, մի խոսքով, շատ բան կարելի է անել: Մտածեք: