11:05 , 6 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, կմասնակցի եռյակի հրավիրած համաժողովրդական երթին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։
«Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության օրն է, իսկ ես փաստաբան եմ եղել, երբ չկար ՀԱԿ, չկար եռյակ, բայց կար Մարդու իրավունքների պաշտպանության օր և այդ օրը իրավապաշտպաններն ինչ-որ մի ձևով միջոցառումների միջոցով մասնակցություն էին ցուցաբերում»,- ասաց նա և նշեց, որ ինքն էլ ելնելով օրվա խորհրդից կմասնակցի մարդու իրավունքների պաշտպանության միջոցառմանը։