10:50 , 6 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղում մինչ այդ մրցաշարային աղյուսակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»: Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է նվազագույն հաշվով՝ վաստակած 14 միավորով բարձրանալով 14-րդ տեղ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Խաղից հետո 25-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ