Երևանը կորցրել է իր ամանորյա ավանդույթները


16:09 , 8 հունվար, 2012

Երևանը կորցրել է իր ամանորյա ավանդույթները: Հիշում եմ, որ մինչև երևի 90 թիվը ամեն մարդու տուն հյուր գնալիս գիտեի, թե այդ մարդու տանը ինչ մի հատուկ ուտեստ է լինելու` բադ, սագ, սացիվի... Իսկ այժմ բոլորի տան սեղանին բացարձակապես նույն բովանդակությունն է: Այ սա է աղքատության և երևակայություն չունենալու իսկական չափորոշիչը: