10:20 , 6 դեկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է Սուրբ ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառ:
Երևանում միջազգային կանանց միավորման կողմից կազմակերպված տոնավաճառում կարելի է գտնել հայ և օտարերկրյա արհեստավորների ձեռագործ աշխատանքների, քաղցրավենիք, անուշեղեն, աջակցող 10 դեսպանությունների ազգային մշակույթը ներկայացնող զանազան իրեր և ուտեստներ: Լինելու է նաև վիճակահանություն: Այս մասին տեղեկանում ենք IWAY Christmas Bazaar 2014 ֆեյսբուքյան էջից:

Միջոցառման ընթացքում հավաքագրված գումարը կուղղվի Գորիսի շրջանում բնակվող գործազուրկ կանանց զբաղվածության ապահովմանը: Տոնավաճառը կշարունակվի մինչև 19:00-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ