Մեգան Ֆոքսը և նրա ամուսինը վթարի են ենթարկվել


10:03 , 6 դեկտեմբեր, 2014

Մեգան Ֆոքսը և նրա ամուսինը վթարի են ենթարկվելSlaq.am-ը գրում է․

Դերասանուհի Մեգան Ֆոքսը և նրա ամուսինը ` «Բեվերլի Հիլզ 90210» սերիալի աստղ Օստին Գրինը, ենթարկվել են վթարի: Վթարի հետևանքում ոչ ոք չի տուժել: Դեպքը տեղի է ունեցել ոչ սթափ վարորդի պատճառով: Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը:

Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, Լոս-Անջելեսում: Ըստ TMZ տեղեկատվության, Range Rover ամենագնացին հարվածել է Mini Cooper-ը, որը դուրս էր եկել հանդիպակած գիծ: Բախման պատճառով ամենագնացի անցադողերը պայթել են:

Դեպքի վայր ժամանել է ոստիկանությունը: Վթարի մեղավորը 35-ամյա Իգնասիո Դեմարիան ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: