«Հրապարակ». Գալուստ Սահակյանին այլևս անվանում են ոչ թե Գրիգորիչ, այլ ՝ «Գրիգոր Լուսավորիչ»


09:20 , 6 դեկտեմբեր, 2014

«Աժ ղեկավար Գալուստ Սահակյանը նոր անուն է ձեռը բերել, նրան այլևս անվանում են ոչ թե Գրիգորիչ, այլ ՝ «Գրիգոր Լուսավորիչ»: Բանն այն է, որ ՀՀԿ պատգամավորները սահմանադրական բարեփոխումների փաթեթը քննարկելիս և ապագա խորհրդարանի թվաքանակը որոշելիս հիշել են, որ 95-ին, երբ ՀՀՇ–ն փորձել էր կրճատել պատգամավորների թիվը 191-ից, երկար չէր կարողացել որոշել, թե ինչ թվի վրա կանգ առնի: Լևոն Տեր-Պետիոսյանը, թե Բաբկեն Արարքցյանը հարցրել էին՝ նոր ընտրվելիք կաթողիկոս Գարեգին Ա-ն մեր ո՞ր կաթողիկոսն է լինելու: Պարզվել էր՝ 131-րդ, ու այդպես էլ որոշել էին: «Բա հիմա ստացվում է՝ պառլամենտում նստած ամեն մի պատգամավոր մի «վեհափառ» է, էլի, ու որ էդպես է՝ Գալուստն էլ Գրիգոր Լուսավորիչ է, փաստորեն»,-բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը»,–գրում է թերթը։