ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Բարաք և Միշել Օբամայի զույգ դառնալու մասին


05:45 , 6 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

obama_1

Չիկագոյում հուլիսին կմեկնարկի ֆիլմի նկարահանումները, որը պատմում է, թե ինչպես Բարաք և Միշել Օբաման զույգ դարձան, հաղորդում է Deadline-ը:

Southside With You ֆիլմը կպատմի 1989-ի ամռանը տեղի ունեցած պատմությունը, երբ ԱՄՆ ապագա նախագահը ծանոթացավ ապագա առաջին տիկնոջ հետ:

Միշել Օբամայի դերը կխաղա Թիքա Սթամփթերը, իսկ ահա Բարաք Օբամայի դերը մարմնավորող դերասանին ընտրելու համար դեռևս քասթինգ է ընթանում: