Իսկ գիտե՞ք, թե որ երկրում նախագահը պետք է լինի քրիստոնյա, իսկ վարչապետը` մահմեդական


03:40 , 6 դեկտեմբեր, 2014

Լիբանանացիների մոտ 60%–ը մահմեդական են, իսկ 40%–ը` քրիստոնյա։ Չնայած դրան, երկու կողմերն էլ մի քանի ուղղությունների են բաժանվում։ Որպեսզի բոլոր կրոնական կազմակերպություններն էլ հնարավորություն ունենան մասնակցելու երկրի կառավարմանը, Լիբանանում հատուկ քաղաքական համակարգ է ներդրվել՝ այսպես կոչված կոնֆեսսիոնիզմ։ Երկրի նախագահը պարտադիր պետք է լինի քրիստոնյա–մարոնիտ, իսկ վարչապետը` մահմեդական–սուննի։ Քրիստոնյաներն ու մահմեդականները պետք է հավասարաչափ ներկայացված լինեն ինչպես Կառավարությունում, այնպես էլ պառլամենտում։ Յուրաքանչյուր ուղղության համար հստակ պայմանավորվածության պատգամավորների քանակ կա, որը երբեք չի խախտվում։ Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցուն հատկացված է 20 տեղ։