02:15 , 6 դեկտեմբեր, 2014
Lurer.com–ը գրում է.
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդհատեց անհաջող ելույթների շարքը:
Դորտմունդցիները նվազագույն հաշվով պարտության մատնեցին «Հոֆենհայմին»:
Հանդիպման հաղթական գոլը 17-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո հեղինակեց Իլքայ Գյունդողանը:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը:
Այժմ դորտմունդցիները 14 միավորով բարձրացել են 14-րդ հորիզոնական: