23:34 , 5 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Չինաստանը հարգում է Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքական կուրսը և շարունակում է Ռուսաստանի հետ ամրապնդել ռազմավարական գործընկերությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Խուա Չունյին` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` երեկ Դաշնային ժողովում հնչեցրած ելույթը:
«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևել են Ռուսաստանի նախագահի ելույթին: Ռուսաստանը մեր բարի հարևանն է, համապարփակ ռազմավարական գործընկերը: Մեր երկրների միջև գոյություն ունի վստահության և համագործակցության շատ բարձր մակարդակ»,-ասել է Չունյինը:
«Մենք հարգում ենք ռուս ազգի կողմից ընտրված ուղղությունը, ներառած արտաքին և ներքին քաղաքական կուրսը: Չինաստանը մտադիր է հետագայում ևս ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը»,-ասել է չինացի պաշտոնյան: