Այս քաղաքական կրկեսի դերակատարների մտքով երբևիցե անցե՞լ է, թե ինչ է լինելու նրանց բոլորի հետ իշխանության փլուզումից հետո


23:37 , 5 դեկտեմբեր, 2014

Ինձ մի բան է հետաքրքրում` այս քաղաքական կրկեսի դերակատարների մտքով երբևիցե և առավել ևս այս օրերին անցե՞լ է, որ նրանց ՄԻԱԿ ՆԵՑՈՒԿ` կրեմլակգբ-շնիկների իշխանությունը փլուզման եզրին է և թե ինչ է լինելու նրանց բոլորի հետ մյուս օրը, նրանց դղյակներ-մղյակների, բենթլի-մենթլիների, փողի-գողի ու հենց անձամբ նրանց հետ: Արժե գիշերն այդ մասին մտածել... Ի միջի այլոց, փախչելու տեղ չեն ունենալու` Ռուսաստանում նրանց առաջին իսկ մենթը կփետրի հավի պես, իսկ Ամերիկա-Եվրոպայում նրանց արդեն սպասում է Ինտերպոլը: Շվեյցարական ու անգլիական բանկերն էլ չեն օգնի` Վարդան Այվազյանը վկա... Ինչ մեղք են: