22:56 , 5 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Թրաֆալգարի հրապարակում երեկ երեկոյան վառվել են երկրի գլխավոր սուրբծննդյան եղևնու լույսերը: Նշվում է, որ եղևնու բարձրությունը 21 մետր է, այն զարդարված է 900 լուսադիոդային լամպերով:
Հավելենք, որ եղևնին հրապարակում կմնա մինչև հունվարի 6-ը՝ Աստվածահայտնության տոնը: Եղևնու լույսերի վառման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Լոնդոնի քաղաքապետի տեղակալ Վիկտորյա Բորվիկը, Օսլոյի քաղաքապետ Ստիան Բերգեր Ռոսլանդը:
Հիշեցնենք, որ Սուրբ ծննդից առաջ ամեն տարի բարձր եղևնին Լոնդոն է բերվում Նորվեգիայի անտառներից: Այդ ավանդույթի հիմքը դրվել է դեռևս 1947-ին: