21:36 , 5 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մարդիկ, ովքեր ուշ են քնում և անընդհատ արթնանում են, սովորաբար ավելի են հակված բացասական զգացմունքների և ընկճախտի, քան նրանք, ովքեր լավ են քնում, գրում են Binghamton University-ի աշխատակիցներն իրենց հոդվածում, որը հրապարակվել է Journal Cognitive Therapy and Research ամսագրում:
Նրանց մեջ, ովքեր քնի խնդիրներ ունեն, ավելի հաճախ են հոռետեսական մտքեր ծագում, որոնք հնարավոր չէ վերահսկել: «Այդ մարդիկ չափազանց շատ են անհանգստանում ապագայի մասին և անընդհատ փորփրում են անցյալը, ինչպես նաև տառապում են կպչուն մտքերից»,-ասվում է ուսումնասիրության մեջ:
Գիտնականները առաջարկում են նրանց, ովքեր տարբեր պաճառներով չեն կարողանում քնել գիշերը, ցերեկը լրացնել քնի նորմալ չափը: