19:49 , 5 դեկտեմբեր, 2014
Կառավարությունը դրամի փոխարժեքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի և տնտեսական առկա գործընթացների սրման հետ կապված՝ անցնում է առավել կոշտ ու սանձող մեխանիզմների կիրառման: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանն այսօր Կենտրոնական բանկին հղած իր կոչում նշել է. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարևոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները հետևեն սահմանված նորմերին և կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը»:
Ստեղծված իրավիճակին լուծում տալու և ամբողջական վերահսկման նպատակով` պետությունը կկիրառի կոշտ գործիքակազմ, որպեսզի որոշ սպեկուլյանտիվ խմբեր դրամի այս կտրուկ տատանումից արհեստական օգուտներ չքաղեն և իրավիճակը լրացուցիչ չսրեն: