19:37 , 5 դեկտեմբեր, 2014
Ուկրաինայում ծեծել են «Европа плюс» ծրագրի հաղորդավար Յուրի Տրետյակին։
Ինչպես պատմել է հենց ինքը՝ հաղորդավարը, ամեն ինչ տեղի է ունեցել Կիեւ-Չերնիգով մայրուղում, երբ նա գնացել է իր մայրիկի տուն։ Յուրիի մեքենային վազանց է կատարել մեկ ուրիշը եւ կանգնել նրա առաջ։

Մեքենայից դուրս են եկել երկու տղամարդ եւ ասել. «դու պայմանավորվել էի»։ Երբ Յուրան փորձել է պարզել, թե ինչ է կատարվում, նրան սկսել են հարվածել նրա դեմքին եւ ուղեղի ցնցում ստացել։
Հաղորդավարին օգնել են մայրուղով անցնող մյուս վարորդները, ովքեր կանգ են առել եւ օգնության հասել Յուրային։ Յուրին չի բացառում, որ սա միգուցե պատվիրված է եղել, բայց դեռ ոչ մեկին չի կասկածում։ Այժմ հաղորդավարը հիվանդանոցում է։