Բաց նամակ հանրային հեռուստաընկերության տնօրինությանը


19:27 , 5 դեկտեմբեր, 2014

Հարգելի հանրային հեռուստաընկերության տնօրինություն, վերջապես կարող ենք այս կայքի միջոցով մեր շնորհակալության և խնդրանքի խոսքն ուղղել Ձեզ: Այսօր, երբ հայկական եթերներից հեռարձակվում է մեծամասնությամբ «աղբ», Ձեր եթերից կարողանում ենք ունկնդիրը լինել մի անգերազանցելի և ուղղակի հրաշալի մի հաղորդաշարի: «Հայադարան»... Երկար սպասված մի հաղորդաշար, որի համար ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Թատրոն 32-ին: Խնդրում ենք Ձեզ այնպես անել, որ այս հաղորդաշարը հնարավորություն ունենանք դիտել ավելի հաճախ, հատկապես շաբաթ և կիրակի օրերին: Խնդրում ենք, անդրադարձեք մեր հանճարների ստեղծագործություններին՝ չբավարարվելով ներկայացնել բանաստեղծին մեկ անգամ: Ինչու ոչ, անդրադարձեք նաև ժամանակակից գրողներին: «Հայադարան», հաղորդաշար, որի ամեն մի թողարկումը նայում ես մեծ հաճույքով, մեծ սպասումով (Մուշեղ Իշխան, Համաստեղ, Պարույր Սևակ, Վահան Թեքեյան, Գրիգոր Նարեկացի, Վահան Տերյան... Հրաշալի հաղորդումներ........... Հուսով ենք, որ մեր խնդրանքը չի անտեսվի....... Նախապես շնորհակալություն..... Հարգանքներով և մեծ սպասումով՝ «Հայադարան» հաղորդաշարի մի խումբ սիրահարներ.............