18:30 , 5 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց բանտարկված Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Հովհաննիսյանին, Վարդան Պետրոսյանին` նրանց համարելով քաղբանտարկյալներ:
«Իմ սխալը և դավաճանությունն այն էր, երբ ես անցյալ տարի ապրիլի 9-ին մոռացա մեր պետական դրոշը: Ես դա ընդունում եմ և երբեք չեմ մոռանալու»,- ասաց նա: Հովհաննիսյանի խոսքով` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ինքը պահանջում է, Արցախի մարտահրավերի դիմաց, ճանաչում, հատուցում, արդարություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ