18:02 , 5 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Պաշտոնական Բաքուն «Yahoo travel»-ին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ պորտալը իր ընթերցողներին հրավիրել է արձակուրդներն անցկացնել չճանաչված պետություններում, որոնց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Խոսելով այս թեմայի մասին` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիմկեթ Գաջիևը հայտարարել է, որ Բաքուն ԱՄՆ-ում գտնվող իր դեսպանատանը կկարգադրի պարզել թե ինչումն է բանը և կընդունի համապատասխան միջոցառումներ: