17:44 , 5 դեկտեմբեր, 2014
Newmag.am-ը գրում է․
Մեզ դաստիարակելու ընթացքում խելոք մնալու բազմաթիվ հորդորներից հետո, երբ մեր ծնողները չէին հասնում իրենց նպատակին, ուժասպառ ասում էին, որ հենց հիմա կկանչեն «բոբոյին», «մեշոկ պապիկին», «կախարդին» կամ «վհուկին»: Հիշո՞ւմ եք: Մենք երկար չենք մտորում այս մեթոդի մասին և միակ ճիշտ դեղատոմսի պես այն պահում ենք մեր հիշողության մեջ ու անցյալի սխալները հաճախ բարդում ենք մեր զավակների վրա: Սա է պատճառը մի շարք դեպքերի, որոնք իրենց պրակտիկայում ունեցել են բժիշկ-մանկաբույժները:
Մայրիկներից մեկը բողոքում էր, որ իր երեք տարեկան տղան գիշերամիզություն է ունենում, արթնանում է սառը քրտինքի մեջ և լացելով պատմում, թե երազում ինչպես էր նրան հետապնդում չար կախարդը: Մայրն, իհարկե, առաջին հերթին թաքցնում է կախարդների մասին բոլոր գրքերը, մուլտֆիլմերը, փորձում է ստեղծել անհոգ միջավայր, բայց «կախարդը» փոքրիկի երազներում չի անհետանում: Ավելին, փոքրիկն ինքն է պահանջում նրան գրքեր կարդալ այդ կերպարի մասին: Անհանգստացած ծնողները մանկաբույժին պատմում են երեխայի բոլոր գանգատները, և մանկաբույժը խորհուրդ է տալիս չփախչել երևակայության մեջ ապրող հերոսից:

Հակառակը, պետք է հորինել մի հեքիաթ, որտեղ Ձեր փոքրիկը թուրը ձեռքին հաղթում է չար կախարդին կամ կախարդական փայտիկի օգնությամբ նրան անզոր ճանճ է դարձնում (այստեղ երևակայությանն ազատություն տալու ամենահարմար պահն է): Ձեր մանկան պահելաձևից կհասկանաք` ազդե՞ց այս մեթոդը, թե՞ ոչ: Խրախուսեք նրան, գովեք, որ կարողացավ երևակայական հերոսին երևակայությամբ հաղթել: Հաղթանակի զգացումը կարևոր է փոքրիկի բնավորության ձևավորման շրջանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ