18:00 , 5 դեկտեմբեր, 2014Հաճախ հարաբերություններում այնպիսի բաներ են լինում, երբ աղջիկները սկսում են չհիմնավորված խանդ զգալ իրենց զուգընկերների հանդեպ ու սկսում են նեղանալ լրիվ աննշան բաներից։ Այնուամենայնիվ, տղամարդիկ ևս խանդոտ են, բայց փորձում են ավելի քիչ էմոցիաներ ցույց տալ։ Ձեզ ենք ներկայացնում 5 այն հիմնական պատճառները, որոնք ստիպում են տղամարդկանց խանդել։
1. Կասկածելի հարցեր
Աղջիկը սկսում է հետաքրքրասիրություն դրսևորել իր զուգընկերոջ ընկերների հանդեպ, հաճախ է նրանց հիշատակում, ուզում է օգնել նրանց ինչ-ինչ հարցերում։ Տղամարդը ենթադրում է, որ կինը հենց այնպես չէ նման հետաքրքրասիրություն դրսևորում, այլ համակրում է իր ընկերոջը, բայց դա կարելի է բացատրել նաև կնոջ կողմից ինչ-որ մեկի հանդեպ հոգատարություն դրսևորելու էլեմենտար պահանջմունքով։ Նման իրավիճակում խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել՝ ընկերուհուն շնիկ կամ կատվիկ նվիրելով, ու նա կսկսի իր հոգատարությունն ուղղել այդ էակներին, ու խնդրո առարկան կանէանա։
2. Վառ և գրավիչ արտաքին
Կանայք սիրում են հետևել իրենց՝ անկախ նրանից, արդյո՞ք նրանք հարաբերությունների մեջ են, ազա՞տ են, թե՞ ամուսնացած։ Դա ամենևին էլ չի խոսում նրա մասին, որ նա փորձում է գտնել ավելի լավ զուգընկերոջ։ Կանայք այնպես են ստեղծված, որ միշտ ցանկանում են գրավիչ լինել ու դուր գալ ոչ միայն տղամարդուն, այլև իրենք իրենց։ Պետք չէ խանդել նրան, որովհետև այս պարագայում դրա ոչ մի պատճառ չկա, պարզապես զբաղվեք ինքներդ ձեզանով ու ցրվեք բացասական մտերից. այցելեք մարզասրահ, ձերբազատվեք վնասակար սովորություններից ու ինքնակատարելագործվեք։
3. Սոցցանցեր
Շատ աղջիկներ սիրում են «խրվել» տարատեսակ սոցցանցերի մեջ ու թույլ չեն տալիս իրենց զուգընկերոջը մուտք գործել այդ «անհատական տարածք»։ Տղամարդկանց խանդը սկսում է դրսևորվել, որովհետև տարբեր կայքերում պարբերաբար տեղի են ունենում ծանոթություններ, որոնք բերում են հարատև սիրավեպերի կամ էլ ոչնչի չպարտավորեցնող սեքսուալ կապերի։ Պետք չէ խանդել Ձեր երկրորդ կեսին, որովհետև հաճախ նման շփումները դուրս էլ չեն գալիս ցանցի տիրույթներից։ Ինքներդ էջ բացեք փոխարենը, ու թող Ձեր ընկերուհին սկսի անհանգստանալ։
4. Հանդիպումներ ընկերուհիների հետ
Նման հանդիպումների համար աղջիկները մանրակրկիտ պճնվում են ու փորձում են մաքսիմալ տպավորիչ երևալ։ Ինչպե՞ս պահպանել հանգստությունը նման իրավիճակում։ Տղամարդիկ սկսում են մտածել, որ ընկերուհիների հետ նաև արական սեռի ներկայացուցիչներ կարող են լինել։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ աղջիկները պարզապես շատ են կարևորում իրենց շփումն ընկերուհիների հետ, նա ուզում է պարծենալ իր նոր շորիկներով, օրինակ, և դա ամենևին էլ չի նշանակում, որ նա պատրաստվում է հանդիպել այդ տղամարդկանց հետ։
5. Շփում նախկին ընկերների հետ
Շատ աղջիկներ ընկերական հարաբերություններ են պահպանում իրենց նախկին զուգընկերների հետ՝ կախված նրանց բնավորությունից ու աշխարհայացքից։ Պետք չէ սկանդալներ սարքել այդ կապակցությամբ, քանզի աղջիկները, որպես կանոն, չեն պատրաստվում թաքուն հանդիպել իրենց նախկինների հետ ու գաղտնի պահել իրենց շփումը Ձեզանից։ Ավելի կառուցողական է պարզապես իրազեկված լինել այդ շփումներից, իսկ դրա համար կարելի է կազմակերպել համատեղ հանդիպումներ ու անգամ հյուր կանչել այդ նախկինին և կտեսնեք, որ իրականում անհանգստանալու ոչ մի բան էլ չկա։
Իհարկե, տղամարդիկ ոչ միշտ են անհիմն խանդի գիրկն ընկնում, ու նման դեպքերում հարաբերությունները կարող է փրկել միայն անկեղծ ու կառուցողական երկխոսությունը։