Կաթնամթերքի շուկայում թանկացումներն անհամաչափ են


17:42 , 5 դեկտեմբեր, 2014

Կաթնամթերքի շուկայում թանկացումներն անհամաչափ են: Շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գերիշխող դիրք ունեցող ընկերություններից մեկը մթերքի գինը ոչ միայն չի թանկացրել, այլև էժանացրել է 10-25 դրամով: Նույն ընթացքում կրկին գերիշխող դիրք ունեցող երկու ընկերություններ մթերքի գները թանկացրել են: Շուկայում կան նաև մթերքներ, որոնց գները մնացել են անփոփոխ: 
Տնտեսական Մրցակցության Պետական Հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա, խնդրում եմ իրականացնել համապատասխան գործողություններ, ինչը կարող է հնարավորություն ընձեռել կանխելու հերթական գնաճը: