17:52 , 5 դեկտեմբեր, 2014
1 Դու կարծում ես, որ քաղաքական գործիչները քո շահերի մասին են մտահոգվում։ Եթե կարծում ես, թե երկրի խնդիրները կախարդական ձևով հանկարծ կանհետանան նոր առաջնորդ ընտրելու դեպքում, ապա անհույս հիմար ես։ Քաղաքական գործիչներն ամենևին էլ շահագրգռված չեն ծառայել մարդկանց, որովհետև համակարգը կառուցված է միայն իշխանություն ունեցողների կարիքները բավարարելու համար։
2 Դու դավանում ես ինչ-որ կրոն, որովհետև ծնողներդ են այդպես ասել։ Եթե հավատում ես Աստծուն միայն նրա համար, որ ծնողներդ են քեզ այդպես մեծացրել, ուրեմն հավատքդ ոչ մի արժեք չունի։ Հավատքը կարևոր է, սակայն այն դեպքում, երբ հավատացողն իր իրական կամքով է դա անում՝ իր մտքի ընտրությամբ։
3 Դու լրատվությանը միայն մեկ աղբյուրից ես հետևում։ Անկասկած, հիմարություն ես անում, եթե լրատվությանը հետևելով՝ միայն մեկ աղբյուրի ես վստահում։ Լրագրողներն ու ԶԼՄ-ները յուրաքանչյուր լուր ներկայացնում են որպես «անկողմնակալ», այնինչ, յուրաքանչյուր մարդ իր աշխարհայացքն ունի կյանքում ու ներկայացնում է այնպես, ինչպես տեսնում է աշխարհը, ինչի արդյունքում աշխարհի որոշ իրադարձություններ բացառապես ներկայացվում են միայն որոշակի վայրերում ու ամբողջովին անտեսվում մյուս վայրերում։
4 Դու չես կարող հիշել, թե երբ ես վերջին անգամ գիրք կարդացել։ Ամբողջ ազատ ժամանակը վիդեոխաղեր խաղալով կամ հեռուստացույց դիտելով անցկացնելն ուրիշ ոչ մի այլ կերպ չես կարող կոչել, բացի հիմարությունից։ Հեռուստացույցը չի պահանջում մտածել, այլ թելադրում է մտքերը, այնինչ, ընթերցանությունը սովորելու ակտիվ կենսափորձ է, որն օգնում է միտքը ճկուն պահել։
5 Դու չես կարողանում ռացիոնալ զրույց վարել այն մարդկանց հետ, ում կարծիքը հակասում է քոնին։ Եթե դու չես կարող հարգել այն մարդկանց, ովքեր այլ տեսակետ ունեն, ուրեմն անհույս հիմար ես։ Երբեք ընդունելի չէ մարդկանց վիավորել ու հարձակվել նրանց վրա միայն այն բանի համար, որ նրանք արտահայտում են իրենց կարծիքը, որը չի համապատասխանում քոնին։
6 Դու ընտրում ես՝ հաշվի առնելով քաղաքական կուսակցությունները և ոչ թե հաշվի առնելով առկա խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն։ Եթե ընտրելիս դու հաշվի ես առնում կուսակցության պատկանելությունը, ուրեմն բանականությունդ չէ, որ օգտագործում ես։ Եթե ուզում ես խնդիրների լուծմանը քո մասնակցությունն ունենալ, ուրեմն սկսիր մտածել ու քննադատական մտածողությամբ որոշումներ կայացնել և ոչ թե հիմնվելով քաղաքական կուսակցությունների պատկանելիության վրա։
7 Դու հետևում ես հասարակության պահանջներին՝ առանց դրանք հարցականի տակ առնելու։ Հիմարի քայլ է հետևել հասարակության պահանջներին՝ առանց դրանք հարցականի տակ առնելու և մտածելու։ Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին կշռադատել ու մտածել յուրաքանչյուր խնդրի մասին մինչև որոշումներ ընդունելը և ոչ թե կուրորեն հետևել այն ամենին, ինչ կթելադրի հասարակությունը։
8 Դու չգիտես ինչ անել, երբ քո կողքին մարդիկ չկան։ Դու չպետք է մշտապես կախված լինես մարդկանցից։ Ավելի հեշտ է արտացոլել անհատականությունը լռության ու միայնության մեջ։ Ամբողջ ժամանակ մարդկանց շրջակայքում լինելը քեզ կստիպի համաձայնվել ու հարմարվել այն ամենին, ինչ կթելադրվի հասարակության կողմից՝ վախենալով հետևել սեփական մտքերին ու գաղափարներին, որոնք հնարավոր է ստիպեն քեզ այնպիսի զգացողություններ ապրել, ասես «չես պատկանում ամբոխին»։
9 Դու երբեք հաշվի չես առնում այլընտրանքային տեսակետները, որոնք չեն համապատասխանում քո աշխարհայացքին։ Եթե դու միանգամից անտեսում ու ժխտում ես այն մտքերը, որոնք չեն համապատասխանում քո հավատալիքներին, դու սահմանափակում ես զարգացումդ։ Դու պետք է կարողանաս ընդունել, երբ սխալ ես, որովհետև դա օգնում է զարգանալ որպես անհատ։ Եթե դու պատրաստակամ չես կուլ տալ դառը հաբը, որն անհրաժեշտ է անձնական զարգացման համար, ուրեմն երբեք էլ հաջողության չես հասնի։