Հաղորդավար, շոումեն, հումորիստ Արմեն Պետրոսյանն այս տարի Ամանորն անցկացնելու է երկրից դուրս, թեև, մի փոքր աշխատանքային միջավայրում. «Դեկտեմբերի 30-ին մեկնում եմ Մոսկվա՝ Princ Park Hotel-ում կվարեմ ամանորյա հայկական գեղեցիկ երեկո: Իսկ հունվարի 1-ին կմեկնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանգստանալու: Բնականաբար, ինձ հետ կլինեն ընտանիքիս անդամները»:
Թեև ավանդական Ամանորի կողմնակից է, բայց՝ հանգիստ ռեժիմով: Չի սիրում անընդհատ պարտադրված հյուր գնալ: Նրա համար սեղանի պարունակությունն այնքան էլ էական չէ: «Թե ինչ կլինի սեղանին դրված՝ էական չէ, բայց կան ուտեստներ, որոնց առկայությունը պարտադիր է: Օրինակ՝ պասուց դոլման»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց հումորիստը:

Շատ է սիրում գնել տոնական նվերներ: Թեև այս տարի դեռ չի որոշել, թե ինչ անակնկալ կմատուցի, բայց, ինչպես ինքն է ասում, դեռ ժամանակ կա մի հետաքրքիր բան մտածելու: Իր համար ամենամեծ նվերն իր երեխաների ուրախությունն է. «Երբ տեսնում եմ երեխաներիս ուրախություն՝ տոնածառի տակ նվերները «հայտնաբերելուց», աշխարհում էլ ավելի լավ բան չեմ պատկերացնում»:
