16:48 , 5 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Բրիտանացի երաժիշտ Նիք Թելբոթը, որն աշխատել է Gravenhurst կեղծանվան ներքո, մահացել է 37 տարեկանում: Այս մասին հայտնում է New Music Express-ը:
Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են նրա մենեջեր Միշել Հիլբորնն ու Warp Records-ի ներկայացուցիչները:
Warp-ի հաղորդագրությունում նշվում է, որ տաղանդավոր հեղինակ-կատարող, բազմաթիվ գործիքների տիրապետող, պրոդյուսեր, լրագրող Թելբոթի կորուստը վիթխարի է իրենց համար:
Երաժիշտի մահվան պատճառների մասին չի հաղորդվում: